«Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հայկ Սանոյանի և «Փրոջեքթ Հարմոնի Հայաստան» կազմակերպության  տնօրեն Մարիամ Մարտիրոսյանի մասնակցությամբ  կայացել է հանդիպում–քննարկում։

ՊՈԱԿ-ի տնօրեն Հայկ Սանոյանը Կազմակերպության  տնօրենին ներկայացրել է իրականացվող կրթական և վերականգնողական ծրագրերը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են անչափահասների շրջանում ապագայում իրականացվող  վերականգնողական ծրագերը, ինչպես նաև իրավախախտում կատարած անչափահասների հետ աշխատող ծառայողների վերապատրաստման վերաբերյալ հարցերը։

«Փրոջեքթ Հարմոնի Հայաստան» կազմակերպության և ՊՈԱԿ-ի միջև համագործակցությունը կրում է մշտական բնույթ և առաջիկայում նախատեսվում է համատեղ իրականացնել մի շարք նոր ծրագրեր։