«Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հայկ Սանոյանի գլխավորությամբ այսօր Արդարադատության նախարարությունում տեղի է ունեցել Անչափահասի, անգործունակի կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի մասնակցությամբ քննչական գործողությունների կատարմանը ներգրավվող հոգեբանների որակավորման վկայականների հանձման արարողությունը։
Տեղեկացնենք, որ 2024թ․ նոյեմբերի 22-ին Արդարադատության նախարարությունում որակավորման քննությանը մասնակցել է 18 դիմորդ, որից 8-ը հաղթող է ճանաչվել։ Այս պահին Հայաստանի Հանրապետությունում գործում է 31 որակավորված հոգեբան։
Հանդիպմանը մասնակցել են ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈւՆԻՍԵՖ) «Անչափահասների արդարադատության ծրագրի» համակարգող Վիկտորյա Օհանյանը, Իրավական կրթության և վերասոցիալականացման ծրագրերի իրականացման կենտրոն ՊՈԱԿ-ի ներկայացուցիչներ, հոգեբաններ։
Հայկ Սանոյանը ողջունել է ներկաներին և իր խորին երախտագիտությունն է հայտնել միջազգային գործընկերոջը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ին՝ աջակցելու և կայուն համագործակցություն ապահովելու համար։
Կենտրոնի տնօրեն Հայկ Սանոյանը նշել է, որ իրադարձությունը կարևոր է հատկապես այն համատեքստում, որ վերջինս բխում է Կենտրոնի որդեգրած առաքելություններից, այն է՝ Անչափահասի, անգործունակի կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի մասնակցությամբ քննչական գործողությունների կատարմանը ներգրավվել բացառապես մասնագիտական կոմպետենցիաներով և բարեվարքությամբ օժտված անձանց։
Հայկ Սանոյանը համոզմունք է հայտնել, որ արդեն իսկ որակավորված հոգեբանների աշխատանքը կլինի հաջողված միայն բարձր պրոֆեսիոնալիզմի,ազնվության, միասնական մոտեցումների դեպքում։
Բացման խոսքին հաջորդել է վկայականների հանձման արարողությունը։