Սույն թվականի դեկտեմբերի 9-ին ՀՀ ԱՆ Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոնը, Երևանի պետական համալսարանի եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնը և Ռաուլ Վալենբերգի անվան մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտը Երևանի պետական համալսարանում համատեղ անցկացրին «ՀՀ քրեակատարողական ծառայողների էթիկան, բարեվարքությունը և մասնագիտական արհեստավարժությունը» թեմայով միջոցառումը .
Բացման խոսքով հանդես եկավ Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոնի տնօրեն Գ․ Սիմոնյանը, ով կարևորեց վերապատրաստումների նշանակությունը՝ ընդգծելով, որ բարեվարք և պատասխանատու աշխատակիցը հիմք է առողջ և զարգացող հասարակություն ունենալու համար, ինչպես նաև շնորհակալություն հայտնեց գործընկեր կառույցներին արդյունավետ համագործակցության համար և նշեց, որ 2026 թվականին վերապատրաստումները կունենան շարունակական բնույթ։
