Ս․թ․ փետրվարի 20-ին մեկնարկել է ՀՀ ԱՆ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից իրականցավող «Ծնողավարման հմտություններ» թեմային նվիրված դասընթացը։
Ծրագիրն իրականացվում է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի (ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի) ներկայացուցչության աջակցությամբ։
Դասընթացի մեկնարկից առաջ ծրագրում ներգրավվել են փորձագետներ, ովքեր մշակել և ներկայացրել են մոդուլ, ինչը դասընթացների ընթացքում լրամշակման և լավարկման արդյունքում կվերածվի ուղեցույցի, որը կտրամադրվի վերապատրաստվող մասնագետներին, որպես գործառնական ուղեցույց։
Դասընթացին մասնակցել են ՀՀ ԱՆ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի,քրեակատարողական հիմնարկների և պրոբացիայի ծառայության աշխատակիցներ, հոգեբաններ։
Այն նախատեսվում է իրականացնել երկու խմբերով՝ առնվազն 30 մասնագետ։
Դասընթացն իրականանում է «Արդարադատության նախարարության ենթակայությամբ գործող Երեխաների խորհրդի հարթակի ընդլայնում և ինստիտուցիոնալ զարգացում, երեխաների համար օրենքին առնչվող ծառայությունների մատուցում և ավելի լավ միջավայրի ապահովում, երեխաների հետ աշխատող մասնագետների գիտելիքների ապահովում, կարողությունների և հմտությունների զարգացում, Բարնահուսի մոդելի և երեխաների պաշտպանության իրազեկման մասով ինստիտուցիոնալ զարգացում» ծրագրի շրջանակում իրականացվող «Քրեակատարողական հիմնարկների և պրոբացիայի ծառայության աշխատակիցների և հանցագործություն կատարած անձանց կարողությունների զարգացում» ենթածրագրի շրջանակում։
Ծրագրի շրջանակում նախատեսվում է նաև քրեակատարողական հիմնարկներում ազատազրկման ձևով պատիժ կրող դատապարտյալների, ինչպես նաև Պրոբացիայի շահառուների՝ մասնավորապես բռնության և ընտանեկան բռնության գործերով դատապարտված անձանց հետ իրականացնել իրականացնել «Ծնողավարման հմտություններ» դասընթացը։
Դասընթացը նախատեսվում է իրականացնել 9 խմբի (90 անձ) հետ։