Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ այսօր՝ ապրիլի 23-ին, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սևան » քրեակատարողական հիմնարկում տեղի է ունեցել «Ով զուլումն այս մոռանա ,ջուխտ աչքերով քոռանա » խորագիրը կրող բաց դաս, որին մասնակցել են «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող հանրակրթական և ոչ ֆորմալ կրթական ծրագրերին մասնակցող դատապարտյալները:
Միջոցառումը կազմակերպվել է «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ և ՛՛Սևան ՛՛ ՔԿՀ-ի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի ու ՔԿՀ-ում գործող Ինքնագործ մշակությաին միավորման մասնակցությամբ:
Օրվա թեմային նվիրված «Հայոց լեզու և գրականություն» առարկայի շրջանակում, ուսուցչուհի Սուսաննա Դանելյանի կազմակերպությամբ, հնչել են չափածո գրական ստեղծագործություններ: Պոեզիայի միջոցով մասնակիցները հարգել և հիշատակել են 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում հայերի դեմ իրականացված ցեղասպանության ավելի քան մեկևկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը: Միջոցառմանը ներկայացվել է ժամանակաշրջանի հայ ժողովրդի ողբերգական պատմությունը ՝ առաջ քաշելով այն գաղափարը, որ աշխարհի անտարբերությունը կատարված իրադարձություններին առիթ է տալիս դասեր քաղել պատմությունից:
Միջոցառումը ամփոփվել է հայ ժողովրդի հարատևման տեսլականով, այն ավարտվել է «Արտույտների » ագարակը ֆիլմի դիտմամբ: