ՄԵր Կենտրոնի կամավորն է Սարին Հաննեյանը: Սարինը 21 տարեկան է, ծնվել և մեծացել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, ունի քրեական արդարադատության բակալավրի աստիճան: Սարինը նախատեսում է շարունակել կրթությունը դատական հոգեբանության ուղղությամբ:
Հայաստանում ծանոթանում է քրեական արդարադատության և սոցիալ-հոգեբանական աշխատանքի ոլորտներին:
Աջակցում է Կենտրոնի մասնագիտական թիմին երեխաների համար արդարադատության մատչելիության ապահովմանն ուղղված ծրագրերում: