Մեր դասընթացների շարքի մասին համառոտ
2024թ. հոկտեմբերի 31-ին ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում անցկացվել է բաց դաս՝ «Հոգեբանություն» առարկայից «Եկեք կանխարգելենք բուլինգը» թեմայով։ Դասընթացի ընթացքում կազմակերպվել է ԽԻԿ համակարգով՝ ֆիլմի դիտում, տեսանյութի քննարկում, M-աձև աղյուսակով բուլինգի տեսակների ներկայացում և ամփոփում բլից հարցերով:
ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում նույն օրը անցկացվել է բաց դաս՝ «Մաթեմատիկա» առարկայից «Կոտորակների իմաստը, կիրառությունը և խնդիրների լուծում՝ խառը կոտորակների միջոցով» թեմայով։ Դատապարտյալներին են ներկայացվել ՝ կոտորակի սահմանումը,կոտորակների օգտագործումը պրակտիկ կյանքում։ Դասընթացին հաջորդել է գործնական պարապմունք՝ աշխատանք գրատախտակին (վարժությունների և խնդիրների լուծում), էլեկտրոնային խաղի միջոցով:
2024թ. հոկտեմբերի 31-ին ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում անցկացվել է կրկին բաց դաս «Հայոց լեզու և գրականություն» առարկայից «Տարվա հոբելյարները (Պարույր Սևակ, Սիլվա Կապուտիկյան, Համո Սահյան)» թեմայով /Դասընթացի ընթացքում ներկայացվել են հայ մեծանուն գրողները, հետաքրքիր փաստեր նրանց կյանքից, որոնք քիչ հայտնի են։
Շահառուների կողմից ընթերցվել են նաև գրողների ստեղծագործություններից հատվածներ։