ՀՀ ԱՆ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ում կայացել է 19-ը և ավելի բարձր տարիք ունեցող անազատության մեջ պատիժը կրող դատապարտյալների համար իրականացվող հանրակրթական ծրագրի, ինչպես նաև մինչև 19-ը տարեկան ազատազրկման ձևով պատիժ կրող և/կամ կալանավորված անձանց համար հանրակրթական հիմնական ընդհանուր պետական ծրագերի 2024-2025 թվականների ուսումնական տարվա մանկավարժական խորհրդի նիստ:

Նիստին մասնակցել են հանրակրթական ծրագրում ներգրավված ՀՀ ԱՆ թվով 7 քրեակատարողական հիմնարկներում դասավանդող, թվով 35-ից ավելի մանկավարժ:

Կենտրոնի տնօրեն Հայկ Սանոյանը ողջունել է մանկավարժներին, կարևորել նրանց աշխատանքը՝ ընդգծելով, որ 2023-2024 թվականների ուսումնական տարվա արդյունքները ոգևորիչ են եղել և 2024-2025թթ․-ին ծրագրերի շարունակականությունը կարող է նպաստել ՔԿՀ-ում անազատության մեջ պատիժը կրող անձանց վերասոցիալականացման արդյունավետության բարձրացմանը:

Արդյունքում, մանկավարժները ներկայացրել են իրենց հուզող կրթական գործընթացների վերաբերյալ կազմակերպչական հարցեր, մատնանշել ուսումնական ծրագրերում առկա խնդիրներ:

Կենտրոնի տնօրեն Հայկ Սանոյանը շնորհավորել է ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ և մաղթել բարի երթ։