2019 թվականի հոկտեմբերի 24-ից 25-ը տեղի ունեցավ «Երեխաների առևանգման դեպքերին միջգերատեսչական համագործակցության արձագանքման կարողությունների զարգացում» երկօրյա դասընթացը համայնքային սոցիալական աշխատողների և արդարադատության ոլորտի ներկայացուցիչների, մասնավորապես պրոբացիայի ծառայողների, հարկադիր կատարումն ապահովող մարմինների, ոստիկանների, քննիչների համար:

 

Դասընթացն իրականացվում է «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից Բրիտանական դեսպանատան աջակցությամբ:

Դասընթացի շրջանակում փորձագետների կողմից անդրադարձ կատարվեց միջազգային և ներպետական օրենսդրությանը, երեխաների հետ սոցիալ-հոգեբանական աշխատանքի առանձնահատկություններին, իսկ դասընթացի 2-րդ օրը մասնակիցները խմբային աշխատանքով ծանոթացան և վերլուծեցին երեխաների առևանգման դեպքերի իրական գործերը: