09․03․2023թ․

 

«Իրավախախտում կատարած անձանց գեղագիտական դաստիարակության և կրթական ծրագրերի իրականացում՝ առանց տարիքային սահմանափակման»  ծրագրում վերասոցիալականացման գործընթացների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով՝ մարտի 4-ից  մեկնարկել են  ծրագրում ընդգրկված ուսուցիչների   հոգեբանական վերապատրաստման դասընթացները։

Վերապատրաստման արդյունքում ուսուցիչները ձեռք կբերեն հաղորդակցման և մանկավարժահոգեբանական ազդեցության նոր հմտություններ,  բարձր սթրեսակայունություն, անձի անհատական հոգեբանական առանձնահատկությունների  ճանաչում և ինքնաճանաչում:

Դասընթացավար, ՀՀ արդարադատության նախարարության «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն»  ՊՈԱԿ-ի վերականգնողական ծրագրերի և հանրակրթության բաժնի մասնագետ, հոգեբան, հոգեբանական գիտությունների թեկնածու Նունե Մնացականյանի  տեսագործնական պարապմունքներն օգնում են ուսուցիչներին ավելի լավ ճանաչել  դատապարտյալների անձնային առանձնահատկությունները, կանխատեսել նրանց վարքը,   ցուցաբերել ուսուցման  անհատական մոտեցումներ, ինչպես նաև նպաստել վերասոցիալականացման գործունեության արդյունավետության բարձրացմանը