19-ը և ավելի բարձր տարիք ունեցող անազատության մեջ պատիժը կրող դատապարտյալների, ինչպես նաև մինչև 19-ը տարեկան ազատազրկման ձևով պատիժ կրող և/կամ կալանավորված անձանց համար ՀՀ ԱՆ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ը սեպտեմբերի 2-ից սկսել է հանրակրթական ծրագերի 2024-2025 թվականների ուսումնական տարին։

ՀՀ ԱՆ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից այցեր են կատարվել, թվով 7 քրեակատարողական հիմնարկներ։

Նշենք, որ 2023-2024 թվականների ուսումնական տարվա արդյունքները ոգևորիչ  են եղել և 2024-2025 թվականներին Կենտրոնի կողմից ուսումնական գործընթացներում ներառվել է նաև ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկը, որի արդյունքում  ակնկալվում է  ՔԿՀ-ում անազատության մեջ պատիժը կրող անձանց վերասոցիալականացման արդյունավետության բարձրացում։

Հավելենք նաև, որ ՀՀ ԱՆ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ը այս տարի ևս ապահովել է սովորողներին անհրաժեշտ գրենական պիտույքներով։