Հայկ Սանոյանը և Վարդան Սարգսյանը առիթ են ունեցել հետևելու #Տեղագրության գործնական դասընթացի (#GPS) ընթացքին, որի ընթացքում դասընթացավարը ներկայացրել է #սարքավորումների, #գործիքների և #տեխնիկայի պահպանման ու օգտագործման, անհատական #պաշտպանության միջոցների պահպանման և օգտագործման կանոնները, #տեղորոշման մեխանիզմները։
Հայկ Սանոյանը ողջունել է ծրագրի մասնակիցներին և շնորհակալություն հայտնել նման վստահության եւ կարեւոր համագործակցության հնարավորության համար, որը գործում է «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի եւ Էկոպարեկային ծառայության միջեւ։
ՊՈԱԿ-ի տնօրեն Հայկ Սանոյանը կարևորել է էկոպարեկների առաքելության նշանակությունը և նշել, որ Էկոպարեկային ծառայողը ոչ միայն վերահսկող մարմին է, այլև հասարակության #էկոլոգիական գիտակցության բարձրացման և #բնության #պահպանության ուղղությամբ առաջնային դերակատար։
Շրջակա միջավայրի նախարության էկոպարեկային ծառայության պետի առաջին տեղակալ Վարդան Սարգսյանը իր գոհունակությունն է հայտնել ՊՈԱԿ-ի հատուկ ուսումնական կենտրոնի ողջ անձակազմին դասընթացները պատշաճ և արդյունավետ կազմակերպելու համար, ինչպես նաեւ նշել է, որ ի ուրախություն ծառայության՝ էկոպարեկների այս դասընթացների շարքն իրականացվում է հենց պետական մարմնի կողմից։
Ծրագիրը նախատեսված է ապագա էկոպարեկներին տրամադրելու անհրաժեշտ գիտելիքներ և #գործնական հմտություններ՝ ծառայողական պարտականությունները բարձր արդյունավետությամբ իրականացնելու համար։
Հատուկ ուսուցումը տևում է 5️⃣աշխատանքային օր, որի ընթացքում էկոպարեկները կանցնեն պատրաստվածության #ինտենսիվ դասընթացներ՝ ներառելով տարբեր #ֆիզիկական և #տեխնիկական վարժանքներ։ Ուսուցման ավարտին նրանց սպասվում է #ստուգարք, որի դրական արդյունքը կլինի պատրաստվածության հաստատումն ու #վկայականի շնորհումը։
Հատուկ ուսուցումը նախատեսված է իրականացնել փետրվարի 2️⃣1️⃣-ը ներառյալ` ապահովելով ՀՀ շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության 1️⃣0️⃣0️⃣ ծառայողների մասնակցություն: