Հանդիպմանը բացման խոսքով հանդես են եկել ԱՆ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հայկ Սանոյանը, Ռաուլ Վալենբերգի անվան մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի հայաստանյան գրասենյակի ղեկավար Հաննա Ջոնսոնը։
Վերապատրաստումն անցկացնում է Ռաուլ Վալենբերգ ինստիտուտի արդարադատության մատչելիության փորձագետ Ջոշ Օունսթեդը։
Դասընթացի ընթացքում ոլորտի միջազգային փորձագետի կողմից կներկայացվեն «Տեղեկատվություն և ծանուցումներ», «Կարգապահություն, կարգ և պատշաճ ընթացք», «Պատժամիջոցներ և կալանք», «Ստուգումներ և բողոքներ» թեմաները։
«Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հայկ Սանոյանը ողջունել է ներկաներին և իր երախտագիտությունն է հայտնել Վալենբերգի անվան Մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտին՝ Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի նախաձեռնություններին ցուցաբերած շարունակական աջակցության համար։
Հայկ Սանոյանը անդրադարձել է նաև ծրագրի հիմնական նպատակներին, համապատասխան մոդուլներին, որոնք կնպաստեն ոլորտի մասնագիտական կարողությունների զարգացմանը և համապատասխան գործիքակազմի ներդրմանը:
Տեղի է ունեցել արդյունավետ և գործնական քննարկում։