2021 թվականի ապրիլի 19-ին «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության Կարբիի ուսումնական կենտրոնում մեկնարկեց Հայաստանի Հանրապետության Հարկադիր կատարումն ապահովող ծառայության հանրային ծառայողների 2021 թվականի հատուկ ուսուցման դասընթացը:
Դասընթացի ընթացքում ծառայողները կծանոթանան հրազենի կառուցվածքին, նշանակությանը, գործադրման կարգին, պայմաններին, ինչպես նաև հրազենի կիրառման, քաղաքացիական պաշտպանության հիմունքներին, արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության հիմունքներին, հրազենային վնասվածքներ և հատուկ միջոցների կիրառման հետ կապված այլ վնասվածքների ստացման դեպքում անձանց առաջին օգնություն ցույց տալու հմտությանը: Նախատեսվում է իրականացնել 18 հանրային ծառայողների հատուկ ուսուցում։