«Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ- ի ուսումնական կենտրոնում հոկտեմբերի 15-ին ավարտվել են հարկադիր կատարումն ապահովող հանրային ծառայությողների համար իրականացվող հատուկ ուսուցման հնգօրյա դասընթացները:
Ծառայողները մասնակցել են՝ հրազենի կառուցվածքի, նշանակության, նրա հետ վարվեցողության և պահպանման, հրազենի և հատուկ միջոցների գործադրման պայմաններին, վարժաձևերին, գործադրելու, պահելու և տեղափոխելու անվտանգության սահմանված կանոններին, գործնական հրաձգությանը, ֆիզիկական և մարտական պատրաստվածությանը, հրազենային վնասվածքների, արցունքաբեր և գրգռիչ նյութերից խոցված, ինչպես նաև հատուկ միջոցների կիրառման հետ կապված այլ վնասվածքներ ստացած անձանց առաջին օգնություն ցույց տալուն ձևերի և կանոններին, արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության հիմունքների ուսուցմանը: