Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի և ՀՀ ԱՆ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի համատեղ նախաձեռնությամբ դատապարտյալների շրջանում իրականացվել է մշակութային  լուսավորչական  միջոցառում` վավերագրական ֆիլմի ցուցադրում՝ հայոց պատմությունը սկզբից մինչ մեր օրերը թեմայով:

Միջոցառումը կազմակերպվել է խաղ-վիկտորինայի ձևաչափով․ մինչ ֆիլմի ցուցադրումը, դատապարտյալները բաժանվել են երկու խմբերի, վերջիններիս տրամադրվել է հարցաշարեր ֆիլմի վերաբերյալ, որպեսզի ֆիլմի ավարտին յուրաքանչյուր թիմ պատասխանի տրամադրված հարցերին: Բացի դատապարտյալներից՝ յուրաքանչյուր թիմում ընդգրկված են եղել նաև ՊՈԱԿ-ի աշխատակիցներ: Միջոցառման ավարտին, ըստ պատասխանների, որոշվել է հաղթող թիմը։

ՀՀ ԱՆ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցների և ՍՀԻԱ բաժնի կողմից մասնակից դատապարտյալները արժանացել են գովեստի խոսքերի, որում կարևորվել է անազատության մեջ գտնվող անձանց ազատ ժամանակի արդյունավետ կազմակերպումը և վերջիններիս վերասոցիալականացմանը նպաստող նմանատիպ մրջոցառումների իրականացումը:

Միջոցառմանը մասնակցել է 16 դատապարտյալ, որոնցից 6-ը հանրակրթական ծրագրում ընդգրկված դատապարտյալներն են եղել :

Հղման աղբյուրը՝ հղում

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

16.12.2022թ.