Սույն թվականի հունվարի 20-ին «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության և «Կանանի» սոցիալ-հոգեբանական կենտրոն հասարակական կազմակերպության միջև կնքվել է Համագործակցության հուշագիր։
Հուշագրով Կողմերի միջև սահմանվել է համագործակցության ուղղությունները՝ խոցելի խմբերի պաշտպանության, բուլինգի, ֆիզիկական և հոգեբանական բռնության կանխարգելման, ինչպես նաև մասնագետների մասնագիտական կարողությունների զարգացման ոլորտներում։
Համագործակցության շրջանակում Կողմերը նախատեսում են իրականացնել համատեղ ծրագրեր՝ ուղղված մեթոդական և ուսումնական նյութերի մշակմանը, սուպերվիզիայի համակարգի ներդրմանը, ոլորտային մշտադիտարկումների և գնահատումների իրականացմանը, ինչպես նաև նորարար գործիքների կիրառմանը՝ շահառուների հուզական անվտանգության և բարեկեցության ապահովման նպատակով։
Կողմերը բարձր են գնահատում գործընկերային համագործակցության կարևորությունը և վերահաստատում են իրենց պատրաստակամությունը՝ նպաստելու մարդու իրավունքների պաշտպանությանն ու կանխարգելիչ աշխատանքների արդյունավետության բարձրացմանը։
