09.06.2023թ.
ՀՀ արդարադատության նախարարության «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի հանրակրթության և վերականգնողական ծրագրերի բաժնի հանրակրթության մասնագետներ Աննա Պողոսյանը և Արփինե Քոչարյանը կրթական ծրագրերում ներգրավված դատապարտյալների համար հունիսի 8-ին ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում անցկացրել են սոցիալ-հոգեբանական տեսագործնական «Հաղորդակցում» թեմայով դասընթացը: Դասընթացավարները մասնակիցներին ներկայացրել են հաղորդակցման նշանակությունը, անհրաժեշտությունը, տեղեկատվության ճիշտ փոխանցումը:
Դասընթացն ավարտվել է թեմայի շուրջ հարց ու պատասխանով: Սոցիալ-հոգեբանական տեսագործնական դասընթացները կրում են շարունակական բնույթ: