Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկում անազատության մեջ պատիժը կրող թվով 11 դատապարտյալների տրվեցին հավաստագրեր՝ «Կահույքագործության հիմունքներ», «Համակարգչային հմտություններ», «Հաղորդակցման հմտություններ» 6-ամսյա մասնագիտական դասընթացներին մասնակցելու համար:
Դասերն իրականացվել են «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից կրթական-վերականգնողական ծրագրերի շրջանակներում:
Ուսումնասիրելով վերոնշյալ առարկաները՝ մասնակիցները ծանոթացել և պրակտիկ գիտելիքներ ու մասնագիտական գործիքների կիրառման հմտություններ են ձեռք բերել՝ տիրապետելով կահույքագործության գործիքների, հաստոցների կիրառման հմտություններին, ստեղծել կահույքի նմուշներ, սովորել են տեքստերի խմբագրում և ֆորմատավորում, ինչպես նաև ուսումնասիրել շփման և անձնական հաղորդակցման ձևերը: