«Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող «Իրավախախտում կատարած անձանց 2021 թվականի գեղագիտական դաստիարակություն և կրթություն» ամենամյա ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) շրջանակում 2021 թվականի հուլիս և օգոստոս ամիսներին ՀՀ ԱՆ «Արմավիր», «Սևան» և «Կոշ» քրեակատարողական հիմնարկներում գտնվող թվով 56 դատապարտված անձ ստացել է Ծրագրի ավարտական հավաստագիր և 3 դատապարտված անձ ստացել է Ծրագրի մասնակցության վկայագիր:

Նշեմ որ, Ծրագիրն իրականացվում է նաև ՀՀ ԱՆ «Աբովյան», «Վարդաշեն», «Նուբարաշեն», «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկներում և Պրոբացիայի ծառայությունում: Ծրագրի ավարտը նախատեսվում է 2021 թվականի դեկտեմբերի 25-ն ընկած ժամանակահատվածում:

ՀՀ քրեակատարողական հիմնարկներում վերասոցիալականացման ծրագրերը կրում են շարունակակական բնույթ, որոնց նպատակն է կրթության միջոցով փոխել անազատության մեջ հայտնված անձանց վարքը, արժեհամակարգը, մտածողությունը և հասարակական նորմերի ընդունումը: