«Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հայկ Սանոյանի և ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության պետի պարտականությունները կատարող Գուրգեն Աֆրիկյանի մասնակցությամբ այսօր ԱՆ պրոբացիայի ծառայությունում տեղի է ունեցել «Իրավախախտում կատարած անձանց գեղագիտական դաստիարակություն և կրթություն» ոչ ֆորմալ կրթական ծրագրի շահառուների հավաստագրերի հանձնման արարողությունը:
Կենտրոնի տնօրեն Հայկ Սանոյանը և Գուրգեն Աֆրիկյանը հանդես են եկել բացման և ողջույնի խոսքով, ընդգծել Կենտրոնի և Պրոբացիայի ծառայության միջև ամուր համագործակցությունը, ինչպես նաև կոչ արել շահառուներին լինել ակտիվ բոլոր դասընթացների ընթացքում։
2024 թվականի օգոստոսին ներդրված նոր մոդուլները, որոնք հարմարեցվել են Պրոբացիայի կարիքներին, ընդգրկվել է 41 անձ, 26 մասնակից ստացել է հավաստագիր:
Ծրագրի շրջանակում իրականացվել են դասընթացներ՝ «Կահույքագրծության հիմունքներ», «Համակարգչային հմտություններ», «Օտար լեզու/անգլերեն» թեմաներով։
Նշենք, որ «Համակարգչային հմտութունններ» դասընթացի 1 խմբի մոտ որպես պիլոտային իրականացվել է «Ծրագրավորում», որին ընդգրկվել է 7 շահառու: