Հայկ Սանոյանը ողջունել է անազատության մեջ գտնվող կանանց, վերջիններիս երեխաներին և Աբովյան ՔԿՀ-ում պատիժը կրող անչափահաս դատապարտյալներին։
Կենտրոնի տնօրենը կարևորել է ՔԿՀ-ներում կրթադաստիարակչական, մշակութային և սոցիալական բնույթի միջոցառումները և այդ համատեքստում ընդգծել, որ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի մշտական ուշադրության տակ են գտնվում դատապարտյալների կրթությանը, ինքնաճանաչմանը, զարգացմանը վերաբերող հարցերը։
Հայկ Սանոյանը կոչ է արել նաև ակտիվ մասնակցել ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող միջոցառումներին, դասընթացներին, վերասոցիալականացման և վերաինտեգրման աշխատանքներին։
Միջոցառման ընթացքում կին դատապարտյալները հանդես են եկել երաժշտական կատարումներով, ասմունքով, հնարավորություն են ունեցել երեխաների հետ միասին զարդարել տոնածառը։
«Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի և «Ընտանիք և համայնք» բարեգործական կազմակերպության «Փալանչո» մանկապատանկան տիկնիկային թատրոնի հետ համատեղ, կին դատապարտյալների երեխաների համար կազմակերպվել է նաև «Իսկական ընկերը» տիկնիկային ուսուցողական ներկայացումը, որի ընթացքում կանայք հնարավորություն են ունեցել երեխաների հետ դիտելու ցուցադրությունը։
Միջոցառման ավարտին հյուր է եկել նաև Ձմեռ պապը և իր կողմից պատրաստված անակնկալներով օրը դարձրել առավել տոնական։