2025 թվականի մարտի 17-21-ը Արդարադատության նախարարության, քրեակատարողական ծառայության, «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները՝ ճանաչողական այցով գտնվել են Էստոնիայում։
Այցը կազմակերպվել է Վալենբերգի անվան Մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի օժանդակությամբ՝ նպատակ ունենալով ուսումնասիրել Էստոնիայի քրեակատարողական համակարգի և պրոբացիայի ծառայության լավագույն փորձը։
Այցի ընթացքում պատվիրակության անդամները ծանոթացել են՝ Էստոնիայի անվտանգության գիտությունների ակադեմիայի կրթական համակարգին, ներառյալ ուսումնաօժանդակ պայմաններին՝ սիմուլացիոն սենյակներ, ուսումնական բանտախցեր և այլն, այցելել են Տալլինի և Վիրու քրեակատարողական հիմնարկներ, ինչպես նաև պրոբացիայի ծառայություն, որի շրջանակում ծանոթացել են Էստոնիայի պենիտենցիար համակարգին՝ դատապարտյալների պահման պայմաններին, վերասոցիալականացման ծրագրերին, դատապարտյալների աշխատանքային պայմաններին, դինամիկ անվտանգության ապահովման հիմնախնդիրներին և այլն։
Ծրագրի շրջանակներում իրականացվել են մասնագիտական քննարկումներ, փորձի փոխանակում և համագործակցության հեռանկարների մշակում։