2025 թվականի ապրիլի 21-ից 23-ը, Երևանում, Եվրոպայի խորհրդի աջակցությամբ, «Աջակցություն Հայաստանում պրոբացիայի ծառայության հետագա հզորացմանը» ծրագրի շրջանակում անցկացվել է վերապատրաստողների վերապատրաստման եռօրյա դասընթաց։
Դասընթացին մասնակցել են ՀՀ ԱՆ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի Հանրակրթության բաժնի պետ Հասմիկ Հովակիմյանը և Վերասոցիալականացման ծրագրերի իրականացման բաժնի կրտսեր մասնագետ Աիդա Ասրյանը։
Միջոցառման նպատակն էր պրոբացիայի, քրեակատարողական համակարգի և վերասոցիալականացման ծրագրեր իրականացնող մասնագետների կարողությունների զարգացումը՝ կախվածությունների կանխարգելման և վերականգնողական միջամտությունների արդյունավետ կիրառման ուղղությամբ։
Ծրագիրը նախատեսում էր մասնագիտական գիտելիքների և գործնական հմտությունների փոխանցում՝ հիմնված մոտիվացիոն հարցազրույցի, կոգնիտիվ վարքային թերապիայի (ԿՎԹ), ինչպես նաև վերասոցիալականացման գործընթացում կիրառվող լավագույն փորձի վրա։
Վերապատրաստման ծրագիրը ներառել է մոտիվացիոն հարցազրույցի, կոգնիտիվ վարքային թերապիայի, դեպքերի ուսումնասիրության և վերապատրաստման սիմուլյացիաների թեմաներ։ Մասնակիցները հնարավորություն են ունեցել ձեռք բերելու թե՛ տեսական, թե՛ գործնական հմտություններ՝ հիմնված գիտականորեն հիմնավորված և միջազգային լավագույն փորձի վրա։
Ծրագրի շրջանակում քննարկվել են նաև հատկապես այն գործիքներն ու մոտեցումները, որոնք կիրառելի են պրոբացիայի շահառուների և կախվածություն ունեցող անձանց վերասոցիալականացման գործընթացում։