Սույն թվականի հուլիսի 3-ից 16-ը ՀՀ ԱՆ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ը   ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համագործակցությամբ անց է կացրել երկօրյա արտագնա դասընթացներ քննիչների, ոստիկանների և արդարադատությանն առնչվող երեխաների հետ աշխատող այլ մասնագետների կարողությունների զարգացմանն ուղղված թեմայով: Ծրագիրը ֆինանսավորվել է Միացյալ Թագավորության միջազգային զարգացման աջակցության շրջանակում՝ ՄԹ կառավարության կողմից:

Մասնակիցների ցանկում ընգրկված էին արդարադատությանն առնչվող երեխաների հետ աշխատող՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության, ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության, ՀՀ քննչական կոմիտեի, ՀՀ ԱՍՀՆ Միասնական Սոցիալական Ծառայության, ՀՀ ՏԿԵՆ մարզային վարչության, ՀՀ ԱՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության, ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության, ՀՀ ԱՆ Պրոբացիայի ծառայության ինչպես նաև ՀՀ ԱՆ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն»ՊՈԱԿ-ի թվով 121 աշխատակից:

Ծրագրի նպատակն էր՝ քննարկել և վեր հանել անչափահասի անձի ձևավորման գործընթացում տարբեր գործոններով պայմանավորված շեղվող վարքագծի, իրավախախտ վարքի սոցիալ-հոգեբանական գործոնների, իրավական կարգավիճակի և միջհամայնքային համագործակցության արդյունավետության բարձրացմանն ուղղված խնդիրները և լուծումները: Օրակարգի կարևորագույն թեմաներից էր կիբեր-հանցագործությունների՝ երեխաների առցանց անվտանգության մարտահրավերների քննարկումը:

Պրակտիկ աշխատանքների, հարց ու պատասխանի և քննարկումների շնորհիվ արձանագրվել է կառույցների միջև ոչ բավարար համագործակցությունը, արձագանքման և կանխարգելման թերի գործիքները և համայնքներում վերականգնողական կենտրոնների անհրաժեշտությունը:

Դասընթացների ընթացքում մասանկիցներին այցելություններ են կատարել Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի պաշտոնակատար Սիլվիա Մեստրոնին և Բրիտանական դեսպանատան ծրագրերի պատասխանատու Մարինե Արամյանը, ովքեր ևս մասնակցել են քննարկումներին և պատասխանել են մասնակիցների հարցերին:

Ծրագրի ավարտին ՀՀ ԱՆ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պարտականությունները կատարող Սյուզաննա Մակյանը  մասնակիցներին հանձնել է վկայականներ: