ՀՀ արդարադատության նախարարության «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի և ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի համագործակցությամբ սույն թվականի հունիսի 4-ին տեղի է ունեցել միջոցառում՝ նվիրված երեխաների պաշտպանության միջազգային օրվան, որին ներկա են գտնվել ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը և ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ Ամբակում Գրիգորյանը: Միջոցառման շրջանակներում կազմակերպվել են ծնող-երեխա կապը ամրապնդող խաղեր, համատեղ նկարչություն, բույսերի տնկում և հյուրասիրություն: