«Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման» ՊՈԱԿ-ի կողմից` Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանության աջակցությամբ, մեկնարկեց «Երեխաների իրավունքների վրա հիմնված մոտեցմամբ ընտանիքում բռնության դեպքերի կանխարգելման և արձագանքման նպատակով» ծրագիրը, որին մասնակցել է ՀՀ փոխնախարար Քրիստիննե Գրիգորյանը:

Ծրագրի նպատակն է Հայաստանի Հանրապետությունում զարգացնել միջգերատեսչական արձագանքման մեխանիզմները՝ կանխարգելելու և արձագանքնելու ընտանեկան բռնության դեպքերը, խթանելու երեխաների իրավունքների վրա հիմնված մոտեցումը ընտանեկան բռնության դեպքերի առնչությամբ, ինչպես նաև ամրապնդել ԶԼՄ-ների կարողությունները` ընտանեկան բռնության դեպքերում հանրության հետ արդյունավետ հաղորդակցության նպատակով: Ծրագրի շրջանակում նախատեսվում է կարողությունների զարգացման երկօրյա թրեյինգ համայնքային սոցիալական աշխատողների և արդարադատության աշխատակիցների համար երեխաների առևանգման դեպքերին միջգերատեսչական, բազմակողմանի արձագանքի վերաբերյալ, ընտանեկան բռնության դեպքերում երեխայակենտրոն իրավունքի մոտեցման վերաբերյալ քննիչների և արդարադատության աշխատակիցների համար ուղեցույցի մշակում, տպագրություն և տարածում:

Կարևորելով միջգերատեսչական համագործակցությունը երեխաների իրավունքների վրա հիմնված մոտեցումների, կառուցակարգերի և ընթացակարգերի բարելավման գործընթացում՝ փոխնախարար Քրիստիննե Գրիգորյանը անդրադարձ է կատարել Արդարադատության նախարարության դիրքորոշմանը երեխաների իրավունքների պաշտպանության հարցում՝ ընդգծելով, որ այդ ուղղությամբ նախատեսված աշխատանքների պլանավորումը ներառված է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության շրջանակում։

Միջոցառմանը բացման խոսքով և ելույթով են հանդես եկել նաև «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գայանե Հովակիմյանը, ՀՀ ԱՆ ՔԿԱԳ գործակալության պետ Անի Մխիթարյանը, Ծրագրի փորձագետ Դավիթ Թումասյանը, Ծրագրի փորձագետ Անահիտ Խաչատրյանը և այլք: Ծրագրի շրջանակում նախատեսվում է կարողությունների զարգացման երկօրյա թրեյինգ համայնքային սոցիալական աշխատողների և արդարադատության աշխատակիցների համար երեխաների առևանգման դեպքերին միջգերատեսչական, բազմակողմանի արձագանքի վերաբերյալ, ընտանեկան բռնության դեպքերում երեխայակենտրոն իրավունքի մոտեցման վերաբերյալ քննիչների և արդարադատության աշխատակիցների համար ուղեցույցի մշակում, տպագրություն և տարածում, ԶԼՄ-ների, ՔՀԿ-ների, անկախ լրագրողների կարողությունների զարգացում ՝ ընտանիքում բռնության դեպքերի լուսաբանման նպատակով: