Դեկտեմբերի 14-ին «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի աջակցությամբ կազմակերպել էր «Սասնա տուն» խորագիրը կրող կրթամշակութային դասախոսություն-քննարկում: Միջոցառմանը ներկա են եղել ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող կրթական ծրագրերին մասնակցող դատապարտյալները:
Դասախոս Արտաշես Մակարյանը ունկնդիրներին նախ ներկայացրել է էպոս բառի ստուգաբանությունը, այնուհետ՝ հայ ժողովրդական էպոսն ու նրա պատմական հիմքերը, խոսել է էպոսում առկա հայ ժողովրդի հավաքական կերպարների, հայի հանճարեղության, նրա ուժեղ ոգու մասին և համեմատականներ անցկացրել այլ ժողովուրդների էպոսների հետ: Ներկայացվել են նաև էպոսի խորհրդանիշներն ու պարզաբանվել դրանց իմաստն ու կարևորությունը:
Միջոցառումն ավարտվել է օրվա թեմայի բուռն քննարկմամբ, ազատազրկված անձինք փորձել են նաև յուրիովի վերլուծել և ներկայացնել էպոսի կերպարները:
16.12.2022թ.