Արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը և Քրեակատարողական ծառայության ղեկավար Ծովինար Թադևոսյանը «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում ներկա են գտնվել մայիսյան հերոսամարտերին նվիրված միջոցառմանը՝ «Կրթությունը՝ հաղթանակի հիմնաքար» խորագրով։ Նախարարի տեղակալը բացման խոսքում կարևորել է վերասոցիալականացմանն ուղղված նախաձեռնությունները և ընդգծել, որ կրթությունը և գիտելիքը կարող են դառնալ քրեակատարողական համակարգի ներսում դրական փոփոխությունների հիմնական գործիքները՝ կոչ անելով դատապարտյալներին ակտիվ մասնակցություն ունենալ ուսումնական գործընթացներին և ցուցաբերել նախաձեռնողականություն։
Ինտելեկտուալ խաղն անցկացվել է թիմային ձևաչափով։ Մասնակից թիմերը կրում էին խորհրդանշական անուններ՝ Սարդարապատ, Բաշ Ապարան, Ղարաքիլիսա և Հաղթանակ։ Խաղը բաղկացած էր թեմատիկ փուլերից, որոնք ընդգրկում էին հարցեր հայոց պատմության, մշակույթի, արվեստի, կինոյի, սպորտի և այլ ոլորտներից։ Վիկտորինայի ընթացքում հաղթող է ճանաչվել Հաղթանակ թիմը, երկրորդ տեղը զբաղեցրել է Սարդարապատ թիմը։ Երկու թիմերն էլ ստացել են վկայականներ, իսկ առավել ակտիվ թիմերի անդամները՝ շնորհակալագրեր մասնակցության համար։
Ինտելեկտուալ վիկտորինա-մրցույթը կազմակերպվել է ՀՀ ԱՆ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից։
Աղբյուրը՝ այստեղ։