Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի աջակցությամբ հիմնարկի գրադարանում կազմակերպվել է մշակութային, գրական միջոցառում, որը նվիրված է եղել նաև գիրք նվիրելու օրվան։
Բացման խոսքով հանդես են եկել ՍՀԻԱ բաժնի աշխատակիցները և ՊՈԱԿ-ի ներկայացուցիչ Լուսինե Թովմասյանը, ներկայացվել են գրքի, գիր ու գրականության դերն ու արժեքները հայ ժողովրդի և, առհասարակ, մարդկության կյանքում՝ սկսած դեռևս սեպագրերից։
Միջոցառմանը ներկա է եղել շուրջ 20 դատապարտյալ, որոնք ակտիվ մասնակցել են թեմայի քննարկումներին և շնորհակալություն հայտնել բովանդակալից օրվա համար՝ հույս հայտնելով, որ հետաքրքիր փաստերով և տեղեկություններով հարուստ նմանատիպ միջոցառումները շարունակական կլինեն։
աղբյուրն՝ այստեղ
24.02.2023թ.