Եվրոպական Ծրագրերի գրասենյակի (Հաագա, Նիդերլանդներ) և Հարավկովկասյան Ծրագրերի գրասենյակի ( Թբիլիսի, Վրաստան) նախաձեռնությամբ մարտի 15-ին ՀՀ ԱՆ « Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ը մասնակցեց՝ «Քրեական արդարադատության բարեփոխումների» քննարկմանը:

Քննարկման հիմքում դրված էր սեփական փորձ ունեցող անձանց տեսակետները և կարծիքները: Հաշվի առնելով  քրեական արդարադատության ոլորտում բարեփոխումների ձեռնարկման միտումները, կլոր-սեղանի քննարկմանը մասնակցում էին նախկին դատապարտյալներ և պայմանական վաղաժամկետ ազատության մեջ գտնվող պրոբացիայի շահառուներ: Նրանք բարձրաձայնեցին խնդիրներ, որոնք առկա են քրեակատարողական ծառայությունում և քրեակատարողական հիմնարկներում: Փոխանակվեցին կարծիքներ և ականատես եղանք, որ ազատազրկման անմիջական փորձ ունեցող մարդիկ կարող են օգտակար լինել քրեակատարողական և պրոբացիայի համակարգում իրականացվող բարեփոխումներում՝ իրենց անձնական և պրակտիկ փորձով: Այս մեթոդը հանրային շահագրգիռ կողմերին հնարավորություն է տալիս լսելու այն մարդկանց, ովքեր անձամբ են առնչվել համակարգի հետ:

Ընդհանուր առմամբ, այս մեթոդը նպաստում է Կառավարության բարեփոխումներին և օրենքի գերակայության ամրապնդմանը: