ՀՀ Արագածոտնի մարզի Կարբի համայնքում գտնվող «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի ուսումնական կենտրոնում
հոկտեմբերի 18-ին ավարտվեցին Հարկադիր կատարումն ապահովող ծառայության հանրային ծառայողների 2024 թվականի հատուկ ուսուցման հնգօրյա դասընթացները։
Թեստավորման և կրակային պատրաստվածության ստուգարքը բարեհաջող հաղթահարել են հայտով ներկայացված Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 35 հանրային ծառայողները։
Շնորհավորում ենք բոլոր ծառայողներին և շնորհակալություն հայտնում ակտիվ մասնակցության համար։