
Աշխատաժողովին մասնակցել են «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ–ի տնօրենի տեղակալ Գայանե Հովակիմյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի Երեխաների պաշտպանության ծրագրի ղեկավար Հայկ Խեմչյանը, ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը, ինչպես նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներ, փորձագետներ:
Աշխատաժողովի քննարկման շրջանակում անդրադարձ է կատարվել մի շարք հարցերի, մասնավորապես՝ Երեխայի իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող աշխատանքներին, Շիրակի մարզում նախատեսվող փոփոխություններին, երեխաների նկատմամբ բռնության կանխարգելման ուղղությամբ ՀՀ ոստիկանության կողմից կատարվող աշխատանքներին: Ներկայացվել և քննարկվել են Երեխաների նկատմամբ կանխարգելման և արձագանքման գործողությունների նախագիծ, մասնակիցերի կողմից նեկայացվել են առաջարկություններ:
