ՀՀ Արդարադատության նախարարի տեղակալ , Անչափահասների արդարադատության խորհրդի նախագահ Լևոն Բալյանի գլխավորությամբ՝ ապրիլի 3-ին, նոր խորհրդի կազմով,կայացավ Անչափահասների արդարադատության խորհրդի (այսուհետ՝ Խորհուրդ) նիստը:
Խորհրդի անդամների քննարկմանը ներկայացվեցին՝« ՆԳՆ Ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի անչափահասների հաշվառման հիմնախնդիրները», ՄԻՊ-ի կողմից 2023 թվականին անչափահասների արդարադատության ոլորտում վեր հանված խնդիրները, Երեխաների պաշտպանությունը թվային միջավայրում.Ռիսկեր և հնարավորությունները, ինչպես նաև ներկայացվեց «Երեխաների առցանց անվտանգության հետազոտության իրականացման աշխատանքները»:
Թեմաները ներկայացրեցին՝
ՆԳՆ ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության անչափահասների հանցավորության և ընտանիքում բռնության կանխարգելման վարչության պետ, ոստիկանության գնդապետ Էդգար Պետրոսյանը, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Անահիտ Խաչատրյանը, (UNICEF) երեխաների իրավունքների գնահատման և մոնիտորինգի բաժնի ղեկավար Աստղիկ Մարտիրոսյան և «Հայաստանի օպերատորների միություն» ՀԿ տնօրեն Քրիստինե Գյոնջյանը: Էդգար Պետրոսյանը ներկայացրեց Ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի անչափահասների հաշվառման հիմնախնդիրները: Եթե անչափահասները մանր արարքների համար, հաշվառվեն հետագայում այն բացասական է անրադառնալու նրանց հետագա ուսման, աշխատանքի վրա: ՄԻՊ-ի երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Անահիտ Խաչատրյանը ներկայացրեց անչափահասների արդարադատության ոլորտում առկա խնդիրները: Նա նշեց, որ ՄԻՊ-ի կողմից կատարվել է ուսումնասիրություն անչափահասների շրջանում կատարված հանցագործությունների վերաբերյալ: Իրականացվող ուսումնասիրությունները և մշտադիտարկումները վկայում են անչափահասների շրջանում հանցավորության կանխարգելմանը ուղղված գործողությունների անհրաժեշտության մասին: Այսօր կան օրենսդրական բացեր, որն անհրաժեշտ է լրացնել կամ փոփոխել: (UNICEF) երեխաների իրավունքների գնահատման և մոնիտորինգի բաժնի ղեկավար Աստղիկ Մարտիրոսյանը ներկայացրեց իրենց կողմից մշակված և կազմված սահիկաշարը. հարցումներ էին անցկացվել դպրոցական երեխաների և նրանց ծնողների շրջանում: Նշվեց, թե անչափահասները որքան ժամանակ են անցկացնում թվային միջավայրում: Իսկ «Հայաստանի օպերատորների միություն» ՀԿ տնօրեն Քրիստինե Գյոնջյանը նույնպես ներկայացրեց իրենց կողմից մշակված սահիկաշար: |