02.05.2023թ.
Ապրիլի 28-ին ՀՀ արդարադատության նախարարության «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կերնտրոն» ՊՈԱԿ-ում տեղի է ունեցել անչափահասի, անգործունակի կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի մասնակցությամբ քննչական գործողություններին ներգրավվող հոգեբանների 2023 թվականի որակավորուման դասընթացի մասնակցության վկայագրերի հանձնման արարողությունը:
Վկայագրերի հանձնման արարողությանը ներկա են եղել ՀՀ արդարադատության նախարարության «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կերնտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Ձոնիկ Մարգարյանը, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանը, ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) Արդարադատության մատչելիության ծրագրի ղեկավար Վիկտորիա Օհանյանը:
Հոգեբանների որակավորման դասընթացները մեկնարկել են ՀՀ արդարադատության նախարարի հրամանով սահմանված կարգով 2023 թվականի հունվարի 23-ից և ավարտվել փետրվարի 17-ին: Ըստ նշված ժամանակացույցի՝ դասընթացներն անցել են տեսական և գործնական փուլերով: ՀՀ արդարադատության նախարարությունում քննություն հանձնելուց հետո՝ հոգեբանները ՀՀ արդարադատության նախարարության կողմից կհաշվառվեն ՀՀ քննչական կոմիտեի քաղաքային և մարզային ստորաբաժանումներում:
Նշենք, որ Դասընթացները կազմակերպվել են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության և միջազգային գործընկերներ՝ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) հետ համագործակցությամբ՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Հաշվետու հաստատություններ և մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» ծրագրի շրջանակներում։