Սույն թվականի օգոստոսի 27-ին ՀՀ արդարադատության նախարարության «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ում տեղի է ունեցել անչափահասի, անգործունակի կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի մասնակցությամբ քննչական գործողություններին ներգրավվող հոգեբանների որակավորման դասընթացների մասնակիցների ընտրության հարցազրույցը։

Մասնակից 18 դիմողից 12-ը հաղթահարել է հարցազրույցի փուլը և կմասնակցի հոգեբանների որակավորման դասընթացին։ Հոգեբանների որակավորման դասընթացներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախախարի կողմից հաստատված կարգով, «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի և միջազգային գործընկեր ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) հետ համագործակցությամբ: