Մարդը բարձրագույն արժեք է, իսկ նրա անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքը:
«Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ը ևս շնորհավորում է Մարդու իրավունքների միջազգային օրվա կապակցությամբ և այդ համատեքստում ներկայացնում հերթական պաշպանությանն ու իրազեկմանն ուղղված միջոցառումներից։
______________________________
2024 թվականի դեկտեմբերի 10-ին ՀՀ ԱՆ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի և ՀՀ քննչական կոմիտեի համագործակցությամբ «Դասը վարում է քննիչը» ծրագրի շրջանակներում Երևանի Գալինա Ստարավոյտովայի անվան թիվ 177 հիմնական դպրոցում 14-15 տարեկան սովորողների մասնակցությամբ իրականացվել է իրազեկման միջոցառում:
Միջոցառման ընթացքում Քննչական կոմիտեի ներկայացուցչի կողմից ներկայացվել են թմրանյութերի շրջանառության, ապօրինի զենք կրելու հետևանքների և ընտանեկան բռնության թեմաները, որի ընթացքում սովորողները ստացել են իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները:
ՀՀ ԱՆ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի Արդարադատության հետ առնչվող անչափահասների վերասոցիալականցման և վերականգնողական ծրագրերի իրականացման և համակարգման բաժնի կողմից խոսվել է օրվա խորհրդի՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված հիմնարար փաստաթղթի՝ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի ընդունման մասին: Ներկայացվել է Հռչակագրով սահմանված և անչափահասներին հետաքրքրող իրավունքները՝ հավասարության, լսված լինելու, ինչպես նաև արտահայտվելու իրավունքը: Սովորողներն իրազեկվել են նաև ՀՀ արդարադատության նախարարության համակարգում գործող խորհրդակցական կոլեգիալ մարմնի՝ «Անչափահասների արդարադատության» խորհրդի, խորհրդի գործառույթների և ընդգրկված կառույցների մասին՝ տեղեկանալով, որ նրանց կողմից բարձրացված խնդիրները կարող են լուծում ստանալ անչափահասների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կառույցների կողմից:
Ինտերակտիվ քննարկման շնորհիվ ընդգծվել է անչափահասներին հետաքրքրող իրավունքների շրջանակը, որը կարող է հիմք հանդիսանալ հետագայում իրազեկման ծրագրեր մշակելու համար: