ՀՀ ԱՆ Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոնը «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում մեկնարկել է «Շախմատի ուսուցման միջոցով տրամաբանական և ստեղծագործական մտածողության զարգացում» դասընթացը՝ նախատեսված 120 ակադեմիական ժամի համար, որը առաջին անգամ դասավանդում է դատապարտված անձը՝ ապացուցելով, որ երբ մարդը հնարավորություն է ստանում կիսվել իր գիտելիքներով՝ փոխվում է ոչ միայն նա, այլև իր շրջապատը։
♟️Դասընթացավարն ունի շախմատի ոլորտում խորացված գիտելիքներ և դասավանդման համար անհրաժեշտ որակավորում, որի հիման վրա կողմերի միջև կնքվել է աշխատանքային պայմանագիր։ Բացի զբաղվածության ապահովումը և սոցիալական վիճակի բարելավումը նման նախաձեռնությունները խթան են հանդիսանում՝ ինքնազարգացման, ինքնագնահատականի բարձրացման և հասարակությունում վերաինտեգրվելու հարցում։

Դասընթացը իրականացվում է «Իրավախախտում կատարած անձանց 2025 թվականի գեղագիտական դաստիարակություն և կրթություն» ծրագրի շրջանակում։