«Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ն իրականացնում է հանրապետական գործադիր մարմիններում հակակոռուպցիոն ծրագրերի իրականացման պատասխանատուների վերապատրաստման դասընթացներ:
ՀՀ արդարադատության նախարարի կողմից հաստատած հանրապետական գործադիր մարմիններում հակակոռուպցիոն ծրագրերի իրականացման պատասխանատուների վերապատրաստման դասախոսությունների և գործնական պարապմունքների ծրագրով վերապատրաստման դասընթացների ընթացքում ունկնդիրների համար կարդացվում են հետևյալ արդիական դասախոսությունները՝
1) կոռուպցիան որպես սոցիալ-իրավական երևույթ՝ հասկացությունը, դրսևորումները և սոցիալական հետևանքները,
2) կոռուպցիայի կանխարգելումը՝ որպես կոռուպցիայի դեմ պայքարի կարևորագույն ուղղություն,
3) հանրային ծառայողի դեոնթոլոգիա, շահերի բախում,
4) կոռուպցիոն ռիսկերը հանրային ծառայությունում,
5) տեղեկատվական տեխնոլոգիաների և նորարարական լուծումների դերը կոռուպցիայի դեմ պայքարում,
6) հանրային կապերի (PR) ինստիտուտի կայացումը՝ որպես կոռուպցիայի դեմ պայքարի միջոց,
7) տեղեկատվության ազատությունը՝ որպես կոռուպցիայի դեմ պայքարի գործիք,
8) քաղաքացիական հասարակության ինստիտուտները և հանրային իշխանության նկատմամբ հասարակական վերահսկողության մեխանիզմները,
9) հանրային ծառայությունում կառավարչական հմտությունների զարգացումը՝ որպես կոռուպցիայի դեմ պայքարի միջոց և այլն:

Վրոնշյալ ծրագրով վերապատրաստում են անցել ոչ միայն ՀՀ քաղաքացիական ծառայողները, այլև ՀՀ ոստիկանության, ՀՀ պաշտպանության նախարարության, հարկադիր կատարումն ապահովող ծառայության, ՀՀ ԱՆ պրոբացիայի պետական ծառայության, ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության, ՀՀ վարչապետին ենթակա ազգային անվտանգության ծառայության և այլ հանրապետական գործադիր մարմինների աշխատակիցներ: