Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ծառայողների հատուկ ուսուցման դասընթացներadmin2019-05-16T12:09:58+04:00

Հարկադիր կատարողի մասնագիտական վարպետության հետևողական կատարելագործման, գիտության և տեխնիկայի նորագույն նվաճումների ուսումնասիրման, աշխատանքի առաջավոր փորձի կիրառման, գործնական հմտությունների և ունակությունների ձեռքբերման, ինչպես նաև անհրաժեշտ որակների ձևավորման համար հարկադիր կատարողներն անցնում են հատուկ ուսուցում:
«Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը հանրապետությունում հանդիսանում է միակ ուսումնական հաստատությունը, որն իրականացնում է հարկադիր կատարումն ապահովող ծառայության ծառայողների հատուկ ուսուցում: Կենտրոնի կողմից տարեկան վերապատրաստվում է 30 հարկադիր կատարող: