2025 թվականի մարտի 10-ին ՀՀ Արագածոտնի մարզի Կարբի համայնքում գտնվող «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի ուսումնական կենտրոնում մեկնարկել են հարկադիր կատարումն ապահովող ծառայության առաջատար խմբի հարկադիր կատարողների վերապատրաստման հնգօրյա դասընթացները:
Դասընթացի նպատակն է բարելավել հարկադիր կատարողների մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները՝ ապահովելով առավել արդյունավետ ծառայություն: Հարկադիր կատարումն ապահովող ծառայության առաջատար խմբի ներկայացուցիչները դասընթացի ավարտին անցնելու են ստուգարք, որն իրականացվելու է թեստավորման միջոցով:
Վերապատրաստման արդյունքում դրական գնահատական ստացած մասնակիցներին կտրամադրվի վերապատրաստման վկայական: Դասընթացները նախատեսվում է ավարտել մինչև 2025 թվականի նոյեմբերի 14-ը, որին կմասնակցի 100 հարկադիր կատարող:
Դասընթացները կարևոր քայլ են հարկադիր կատարման համակարգի բարելավման և արդիականացման ուղղությամբ՝ նպաստելով առավել իրավական ու արդյունավետ կատարումներին: