ԱՆ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ում ս.թ. հոկտեմբերի 15-ին կայացել է անչափահասների շրջանում առցանց հանցագործությունների կանխարգելման նպատակով իրազեկման ծրագրի վերաբերյալ քննարկում։
Ծրագիրն իրականացվում է #ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համագործակցությամբ և ֆինանսավորվում է Միացյալ Թագավորության միջազգային զարգացման աջակցության շրջանակում՝ #ՄԹ #կառավարության կողմից։
Հանդիպմանը մասնակցել են «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Սյուզաննա Մակյանը, Հանրակրթության բաժնի պետ` Հասմիկ Հովակիմյանը, պետական կառավարման մարմինների, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի ներկայացուցիչներ, այլք։
Սյուզաննա Մակյանը հանդիպման մասնակիցներին է ներկայացրել ծրագրի առաջացման գաղափարը՝ նշելով, որ ծրագիրը նպատակ ունի ապահովել համապատասխան ուսուցման միջոցով #անչափահասների և #ուսուցիչների գիտելիքների, կարողությունների և հմտությունների զարգացում՝ անչափահասների կողմից կամ անչափահասների նկատմամբ կատարվող հանցագործությունների, այդ թվում ՝#առցանց, #կանխարգելելու, նվազեցնելու նպատակով։
Ծրագիրն իր մեջ ներառելու է #երեք հիմնական թեմաներ, որոնք մասնավորապես վերաբերում են #առողջ #ապրելակերպին, #մեդիագրագիտությանը, #անձնական #տվյալների պաշտպանությանը։
Այս համատեքստում առանձնացվել են նաև #համացանցային տիրույթում մեդիագրագիտությանն առնչվող հարցերը։
Հանդիպման մասնակիցներին է ներկայացվել Անչափահասների շրջանում առցանց #հանցագործությունների կանխարգելման նպատակով իրազեկման ծրագրի ընդգրկվածությանը վերաբերող հարցերը, ինչպես նաև ծրագրի իրականացման հիմնական ձևաչափերը: