Հարգելի Հավակնորդներ,

«Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ՝ Կազմակերպություն)՝ հիմք ընդունելով Ձեր կողմից Կազմակերպություն ներկայացված ՀՀ արդարադատության նախարարի 2020 թվականի մարտի 12-ի «Սնանկության գործով կառավարչի որակավորման ստուգմանը մասնակցելու համար հավակնորդների ուսուցման կարգը սահմանելու մասին» N 106-Ն հրամանի հավելվածով հաստատված կարգին (այսուհետ՝ ուսուցման կարգ) համապատասխան՝ սնանկության գործով կառավարչի որակավորման ստուգմանը մասնակցելու համար հավակնորդների ուսուցման դասընթացի ընդունելության դիմումները, առաջարկում է Ձեզ ուսուցման կարգի 13-րդ և 13.1-րդ կետերին համապատասխան Կազմակերպությանը վճարել (վճարման անդորրագիրը ներկայացնելով Կազմակերպություն) ուսուցման դասընթացի հայտարարված արժեքի հիսուն տոկոսը և Կազմակերպության հետ պայմանագիր կնքել ուսուցման դասընթաց անցնելու կապակցությամբ: Խնդրում ենք վճարում կատարելիս, որպես նպատակ նշել Ձեր՝ «անուն, հայրանուն և ազգանունը և ուսուցման դասընթացի վճար բառերը»:

Վերոնշյալ վճարումը կատարվում է Ձեր էլ. փոստին ուղարկված պայմանագրում նշված Կազմակերպության հաշվեհամարին:

Կազմակերպության հետ պայմանագրի կնքումն ու վերոնշյալ վճարումը պետք է իրականացվի մինչև 2020 թվականի սեպտեմբերի 18-ը ներառյալ՝ յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն (ընդմիջում՝ 13:00-ից մինչև 14:00-ն), Կազմակերպության վարչական շենք՝ ք. Երևան, Մ. Խորենացու 162ա հասցեով:

Խնդրում ենք ուսուցման դասընթաց անցնելու ցանկություն ունեցող Հավակնորդներին վերոնշյալ ժամկետում Կազմակերպություն ներկայացնել ուսուցման դասընթացի հայտարարված արժեքի հիսուն տոկոսի չափով վճարում կատարելու փաստը հավաստող անդորագիրը (կտրոնը) և Հավակնորդի կողմից սույն հայտարարությանը կից ներկայացված պայմանագրի 2 օրինակը՝ իր կողմից լրացված և ստորագրված (Կամ կարող եք պայմանագիրը կնքել Կազմակերպությունում):

Ուշադրություն՝ Հավակնորդների հետ պայմանագիր կնքելու (ներառյալ վերոնշյալ վճարումը կատարելու) վերջնաժամկետն է՝ 2020 թվականի սեպտեմբերի 18-ը ներառյալ:

Հարցերի դեպքում հավակնորդները կարող են զանգահարել Կազմակերպություն, հետևյալ հեռախոսահամարներով՝ 010-574406, 010-574453 և 010-557660: