2025 թվականի հոկտեմբերի 22-ին Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոնի նախաձեռնությամբ ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկում կազմակերպվել է բաց դաս-միջոցառում որը վարել է կենտրոնի ռուսաց լեզվի առարկայի ուսուցիչ Սոնա Նավասարդյանը։

Միջոցառման հիմնական նպատակը մասնակիցների՝ հայրենիքի նկատմամբ հետաքրքրության խթանումն էր, ինչպես նաև հպարտության, հարգանքի և ազգային ինքնության զգացումների ձևավորումը։

Միջոցառման ընթացքում.

  • Ներկայացվեց թեման և հնչեց ՀՀ պետական օրհներգը։
  • Մասնակիցները դիտեցին տեղեկատվական տեսաֆիլմ՝ պատրաստված ռուս ռեժիսոր Նիկոլայ Ռոսովի կողմից։
  • Կազմակերպվեց բաց քննարկում՝ «Որքան լավ ենք ճանաչում մեր հայրենիքը» խորագրով։
  • Դասը եզրափակվեց խաղ-վիկտորինայով, որի ընթացքում մասնակիցները պատասխանեցին թեմայի վերաբերյալ հարցերին։ Ակտիվ մասնակիցները խրախուսվեցին հուշանվերներով։

Միջոցառումը կրթադաստիարակչական նախաձեռնություն էր, որն ուղղված էր կալանավորված անձանց հասարակական ինտեգրման և արժեհամակարգային զարգացման խթանմանը։