Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը մասնակցել է Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Աջակցություն Հայաստանում պրոբացիայի ծառայության հզորացմանը» և «Ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության ամրապնդումը» ծրագրերի շրջանակներում կազմակերպվող՝ ՀՀ ԱՆ քրեակատարողական և պրոբացիայի ծառայությունների միջև համագործակցության ընդլայնման վերաբերյալ աշխատաժողովին: Նախարարի տեղակալը ողջունել է մասնակիցներին և շնորհակալություն հայտնել Եվրոպայի խորհրդին՝ ՀՀ քրեակատարողական և պրոբացիայի ոլորտների բարեփոխումներին աջակցություն ցուցաբերելու համար: Լևոն Բալյանը նշել է, որ քրեակատարողական ծառայության և պրոբացիայի ծառայության միջև համագործակցության ընդլայնումն ու խթանումը կնպաստեն ծառայությունների կողմից առավել արդյունավետ աշխատանքի իրականացմանը, մասնավորապես՝ վերասոցիալականացման գործընթացների մշակման և իրականացման նոր ուղիների ձևավորմանը, հնարավոր բացերի և մարտահրավերների բացահայտմանը: Քննարկվել են քրեակատարողական և պրոբացիայի ծառայությունների միջև համագործակցության հիմնական ուղիները, դատապարտյալների վերաինտեգրման գործում համագործակցության կարևորությունը, քրեակատարողական հիմնարկից պրոբացիային հաջող անցման ռազմավարությունները, ինչպես նաև այլ շահագրգիռ կողմերի դերերը: Քննարկումներին հաջորդել է հարց ու պատասխան, որից հետո մասնակիցները իրականացրել են խմբային աշխատանք՝ ներկայացնելով քրեակատարողական ծառայության, պրոբացիայի ծառայության և ՊՈԱԿ-ի միջև համագործակցության խթանման վերասոցիալականացման ծրագրերի մշակման և իրականացման հնարավոր ուղիները: Աշխատաժողովին մասնակցել են նաև Պրոբացիայի ծառայության, Քրեակատարողական ծառայության և «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչների։
Քրեակատարողական հիմնարկից պրոբացիային հաջող անցման ռազմավարություններ, համագործակցություն՝ դատապարտյալների վերաինտեգրման աշխատանքներում․ Լևոն Բալյանը մասնակցել է ԵԽ աշխատաժողովին
Share This Story, Choose Your Platform!
Related Posts
-
Անչափահասի, անգործունակի կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի մասնակցությամբ քննչական գործողություններին ներգրավվող հոգեբանների որակավորման դասընթացների մասնակիցների ընտրության հարցազրույցի արդյունքներ Gallery
Անչափահասի, անգործունակի կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի մասնակցությամբ քննչական գործողություններին ներգրավվող հոգեբանների որակավորման դասընթացների մասնակիցների ընտրության հարցազրույցի արդյունքներ
-
Քննարկվել են քրեակատարողական և պրոբացիայի ոլորտային ծառայողների վերաբերյալ վերապատրաստումների, փորձի փոխանակման և աշխատակիցների կարողությունների զարգացմանն առնչվող հարցեր Gallery
Քննարկվել են քրեակատարողական և պրոբացիայի ոլորտային ծառայողների վերաբերյալ վերապատրաստումների, փորձի փոխանակման և աշխատակիցների կարողությունների զարգացմանն առնչվող հարցեր