ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ

ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ

2019 թվականի հունիսի 7-ին, և հունիսի 13-ից 15-ը «Միջգերատեսչական համագործակցության խթանում և աջակցություն Երեխաների նկատմամբ բռնության դեմ պայքարի գործողությունների ազգային ծրագրի մշակմանը» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ Անչափահասների արդարադատության խորհրդի 2019 թվականի նիստը, որի քարտուղարությունը ստանձնել է «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ը (այսուհետ՝ Կենտրոն):

Կենտրոնը ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) աջակցությամբ 2019 թվականին նախատեսում է իրականացնել գործողություններ՝ ուղղված Երեխաների նկատմամբ բռնության դեմ պայքարի ազգային ծրագրի գործողությունների մշակմանը:

Խորհրդի նիստում բացման ելույթով հանդես եկան ՀՀ փոխվարչապետի խորհրդական պրն Ս. Քրմոյանը, «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն, Անչափահասների արդարադատության խորհրդի փոխնախագահ Աշոտ Հայրապետյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի արդարադատության մատչելիության ծրագրի համակարգող տկն Վ. Օհանյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի Երեխաների պաշտպանության բաժնի ղեկավար Հայկ Խեմչյանը: Նիստի ընթացքում «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման  կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի վերականգնողական ծրագրերի իրականացման հարցերով   տեղակալ Գ. Հովակիմյանը ամփոփեց 2018 թվականի ընթացքում խորհրդի կողմից ոլորտում կատարված աշխատանքները, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի արդարադատության մատչելիության ծրագրերի համակարգող  Վ. Օհանյանը  ներկայացվեց 2019 թվականի աշխատանքների պլանավորումը՝ Երեխաների նկատմամբ բռնության դեմ պայքարի գործողությունների ազգային ծրագրի մշակման շրջանակներում: Խորհրդի անդամները քննարկեցին անչափահասների արդարադատության ոլորտում առկա ոլորտային խնդիրներ (առողջապահության, սոցիալական պաշտպանության, Պրոբացիայի, կրթության ոլորտում), որոնք  անհրաժեշտ են ներառել Երեխաների նկատմամբ բռնության դեմ պայքարի գործողությունների ազգային ծրագրի  նախագծում:

Հունիսի 13-15-ը տեղի ունցած Խորհրդի նիստը, որն արտագնա էր, բազմագերատեսչական և բազմաոլորտային էր: Դրան մասնակցում էին պետական ու հասարակական կառույցների շուրջ երեք տասնյակ ներկայացուցչներ՝ Մարդու  իրավունքների պաշտպանի գրասենյակ, ՀՀ գլխավոր դատախազություն, ՀՀ ոստիկանություն,  ՀՀ  փաստաբանների պալատ, ՀՀ Աշխատանքի և սոցիալական  հարցերի նախարարություն, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի  և սպորտի նախարարություն, ՀՀ առողջապահության նախարարություն, ՀՀ տարածքային կառավարման և   ենթակառուցվածքների նախարարություն,   ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն,  ՀՀ պաշտպանության նախարարություն,  ՀՀ վիճակագրական կոմիտե,  ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայություն,  ՀՀ ԱՆ Պրոբացիայի ծառայություն, հասարակական կառույցներից՝ «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամ(COAF),  Հայ օգնության ֆոնդ (ԵԱՀԿ), Վորլդ Վիժն Հայաստան, «Ընտանիք և համայնք» ՀԿ, «Առավոտ» ՀԿ, «SOS մանկական գյուղեր» ՀԲՀ և այլն:

Նիստի նպատակն էր քննարկել և վերհանել Երեխաների նկատմամբ բռնության դեմ պայքարի ազգային ռազմավարական ծրագրի նախագծի մշակման գործընթացում ոլորտային հիմնախնդիրները, որի արդյունքում որոշվեց Երեխաների նկատմամբ բռնության դեմ պայքարի գործողությունների ազգային ծրագրից բխող առաջարկություններ և օրենսդրական ակտերի նախագծեր մշակել:

About the author

admin administrator