2019 թվականի փետրվարի 11-ից «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի ուսումնական կենտրոնում մեկնարկել է արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայողների վերապատրաստման և հատուկ ուսուցման դասընթացները:

Դասընթացներն իրականացվում են ՀՀ արդարադատության նախարարի 2019 թվականի հունվարի 21-ի N 15-Ա հրամանով հաստատված «ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայողների 2019 թվականի վերապատրաստման և հատուկ ուսուցման դասախոսությունների և գործնական պարապմունքների» ծրագրերով, որի ընթացքում նախատեսվում է իրականացնել 540 քրեակատարողական ծառայողների վերապատրաստում և 1895 քրեակատարողական ծառայողների հատուկ ուսուցում:

Կարևորելով քրեակատարողական ոլորտի հոգեբանական առանձնահատկությունները 2019 թվականից քրեակատարողական ծառայության անվտանգության ապահովման, պահպանության ապահովման, հատուկ նշանակության, հերթապահության բաժինների և հերթապահ խմբի ծառայողների վերապատրաստման դասախոսությունները և գործնական պարապմունքները համալրվեցին նոր՝ «Միջանձնային հարբերությունների հոգեբանական առանձնահատկությունները», «Միջանձնային հարաբերությունների հուզական հիմքերը և վարքի ոճերը», «Միջանձնային հարաբերությունների կոմունիկատիվ հիմքերը: Արդյունավետ հաղորդակցման հոգեբանական հիմքերը» դասընթացներով: