ՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկում մեկնարկել է «Կահույքագործության հմտություններ» դասընթացը, որը իրականացվում է «Իրավախախտում կատարած անձանց գեղագիտական դաստիարակություն և կրթություն» ծրագրի շրջանակում:
Ուսումնական ծրագիրը նախատեսված է այն դատապարտյալների համար, ովքեր հետաքրքրված են կահույքագործության ոլորտով և ցանկանում են ձեռք բերել մասնագիտական հմտություններ՝ հետագա զբաղվածության և սոցիալական վերաինտեգրման նպատակով:
Դասընթացին մասնակցում է 15 դատապարտյալ։ Այն ներառում է ինչպես տեսական, այնպես էլ գործնական բաղադրիչներ՝ մասնակիցների մոտ զարգացնելու կահույքագործական հիմնական կարողություններ և աշխատաշուկայում կիրառելի գիտելիքներ։
Ծրագրի հիմնական նպատակն է ապահովել դատապարտյալների մասնագիտական վերապատրաստումն ու բարելավել վերաինտեգրման հնարավորությունները՝ հետագա սոցիալական ներառման ու իրավական գիտակցության բարձրացման միջոցով: