«Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ը ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում ազատազրկման ձևով պատիժ կրող և/կամ կալանավորված անձանց հանրակրթություն իրականացնելու նպատակով հայտարարում է մրցույթ՝
«Խեցեգործություն» (շաբաթական՝ 16 ժամ) և «Հայոց պատմություն»(շաբաթական՝ 3 ժամ) առարկաների ուսուցիչների հաստիքի թափուր տեղի համար:
Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել՝
Դիմում՝ Ձև 1 (Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թվականի փետրվարի 18-ի N 22-Ն հրաման)
Մեկ լուսանկար 3 × 4 չափի
Բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ (դիպլոմ)
Անձը հաստատող փաստաթուղթ
«Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատճենը՝ առկայության դեպքում
Ինքնակենսագրություն Ձև 5 (Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թվականի փետրվարի 18-ի N 22-Ն հրաման),
Այլ պետությունների քաղաքացիները՝ ՀՀ–ում աշխատելու իրավունքը հաստատող
փաստաթուղթ
ՀՀ արական սեռի քաղաքացիները՝ նաև զինվորական գրքույկ
Հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող
փաստաթղթեր՝ առկայության դեպքում
Որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ::
Վարձատրությունը որոշվում է ըստ դասաբաշխման:
Ցանկացողները պետք է դիմեն «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ, Մ. Խորենացի 162ա հասցեում գտնվող մասնաշենք (Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության հարևանությամբ):
Հեռ. 010 57 44 06, 010 57 44 53:
Փաստաթղթերն ընդունվում են մինչև մարտի 09-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 09:00-ից 18:00-ը, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից: