ՄԵԿՆԱՐԿԵՑ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԸ

ՄԵԿՆԱՐԿԵՑ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԸ

2019 թվականի սեպտեմբերի 30-ից մեկնարկել է հանրապետական գործադիր մարմիններում հակակոռուպցիոն ծրագրերի իրականացման պատասխանատուների վերապատրաստման դասընթացները, որն իրականացնում է «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ը:

 

ՀՀ արդարադատության նախարարի կողմից հաստատած հանրապետական գործադիր մարմիններում հակակոռուպցիոն ծրագրերի իրականացման պատասխանատուների վերապատրաստման դասախոսությունների և գործնական պարապմունքների ծրագրով վերապատրաստման դասընթացների ընթացքում ունկնդիրների համար կարդացվում են շատ արդիական դասախոսությունները, մասնավորապես կոռուպցիան որպես սոցիալ-իրավական երևույթ՝ հասկացությունը, դրսևորումները և սոցիալական հետևանքները, կոռուպցիայի կանխարգելումը՝ որպես կոռուպցիայի դեմ պայքարի կարևորագույն ուղղություն, հանրային ծառայողի դեոնթոլոգիա, շահերի բախում, կոռուպցիոն ռիսկերը հանրային ծառայությունում, հանրային կապերի (PR) ինստիտուտի կայացումը՝ որպես կոռուպցիայի դեմ պայքարի միջոց, տեղեկատվության ազատությունը՝ որպես կոռուպցիայի դեմ պայքարի գործիք այլ առարկաներ:

Դասընթացների տևողությունը երկու շաբաթ է, որի ընթացքում վերապատրաստում են անցնում ոչ միայն ՀՀ քաղաքացիական ծառայողները, այլև հարկադիր կատարումն ապահովող ծառայության, ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության, ՀՀ ազգային անվտանգության ծառայության և այլ հանրապետական գործադիր մարմինների աշխատակիցներ:

About the author

admin administrator